Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Պ. Բենտուն, հայտարարել է, որ չի կարող ոչինչ ասել՝ Ռոնալդուի խաղադաշտ վերադառնալու մասին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի մոտ առկա է ձախ ոտքի մաշկի բորբոքում, ինչպես նաև այլ մկանային խնդիրներ: Մասնավորապես Բենտուն ասել է.
«Կարող եմ ավելի բարձր խոսել, բայց ավելի պարզ` ոչ: Մեր կարծիքը Ռոնալդուի ապաքինման վերաբերյալ անփոփոխ է: Երբ Քրիշտիանուն պատրաստ լինի խաղալ, կհայտնենք այդ մասին: Նման որոշումները բժիշկներն են կայացնում»: