Ամեն տարի Ուկրաինայում անցանկալի հղիության պատճառով պտղից ազատվում է 200 հազար ուկրաինուհի, սա միայն ըստ պաշտոնական տվյալների, եւ միայն թիրախային խումբ համարվող դեռահասների շրջանում:
Անդրադառնալով հղիության արհեստական ընդհատման դեպքերի վիճակագրությանը ՀՀ-ում մասնագետները նշում են, որ աբորտների թիվը հայ կանանց շրջանում նվազել է:
Հետազոտության արդյունքներով, եթե 2000 թ-ին 100 հղիությունից 38-ն էր ավարտվել ծնունդով, 2005-ին' 45-ը, ապա 2010-ին' 63-ը: Եթե 2000 թվականին մեկ կնոջն իր վերարտադրողական ամբողջ ընթացքի համար բաժին էր ընկնում 2.6 անգամ աբորտ, ապա 2005-ին' 1.8, իսկ 2010-ին' 0.8: Աբորտների բացարձակ թիվը մ? ?կ տարվա կտրվածքով 6-7 հազարի սահմանում է տատանվում, դրա դիմաց գրանցվում է 44-45 հազար ծնունդ: «Հայաստանում ծնելիության պիկը 20-25 տարեկան կանանց շրջանում է, իսկ աբորտների պիկը' 25-29, այսինքն' առաջին-երկրորդ երեխայից հետո են դիմում աբորտի: Սա մեր ժողովրդի կարևոր ավանդույթներից է»,- նշեց բժիշկը' նշելով, որ ներկայում 5 ծննդին 1 աբորտ է բաժին ընկնում: