Այսօր Ռուսաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերը հանդիպում են ունեցել Նորմանդիայում: ՄԵրկելի և Պուտինի մեկ ժամ տևած զրույցը եղել է ամբողջությամբ Ուկրաինայում առկա իրավիճակի մասին: Ինչպես հայտնում է BBC կայքը՝ նախագահի մամուլի խոսնակը ասել է.

«Ա.Մերկելը և Վ. Պուտինը քննարկել են միայն Ուկրաինան և կոնֆլիկտից դուրս գալու ելքեր փնտրել»:

Ինչպես նաև նախագահի օգնականը ասել է, որ նրանք փորձել են որևէ զիջողական որոշում ընդունել այս հարցի կապակցությամբ: Նա մասնավորապես նշել է.

«Խոսակցությունը կառուցվել է կոմպրիմիսի գալու շուրջ, այլ ոչ թե այս թեմայով առկա տարաձայնությունների»: 

Ենթադրվում է նաև, որ Նորմանդյան հանդիպումներին կմասնակցի նաև Ուկրաինայի նորընտիր նախագահ՝ Պ. Պորոշենկոն: Պուտինը նաև ասել էր, որ նա պատրաստ է հանդիպել Պորոշենկոյի հետ նորմանդիայում: