ՊՆ մամլո քարտուղար Ա. Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. որ այսօր երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Արարատի մարզի Արարատ գյուղում մասնակցել է պայմանագրային զինծառայող շարքային Բորիս Բենիկի Գասպարյանի հոգեհանգստի արարողությանը։ Սոցիալական ցանցի միջոցով մամուլի խոսնակը նաև հաղորդել է, որ հոգեհանգստի արարողությանը ներկա էին նաև ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, փոխնախարար Արա Նազարյանը, բանակի բարձրաստիճան հրամանատարներ ու սպաներ։