«Հրապարակ»-ը գրում է. «Շարմազանովն ասում է. «Մենք պիտի պատրաստ լինենք պատերազմի»: Ուզում եմ իմանալ՝ ո՞վ է այդ «մենք»-ը: Հայաստանի այն իշխանավորնե՞րը, որ բանակում անգամ չեն ծառայել, թե՞ նրանց որդիները, ովքեր արդեն ազատվել են բանակից: Չեմ ուզում մեկ-մեկ թվարկել, բոլորն անգիր գիտեն բանակում չծառայած, բայց մեծ-մեծ խոսող այդ իշխանավորներին: Պատերազմի հոտ եք առնում, արդեն «մե՞նք» ենք դառնում մե՛նք, որոնց մեջ կռվի գնալու ժամանակ դուք հաստատ չկաք: Եվ այդ «մենք»-ն օգտագործվում է այն ժամանակ, երբ իրենց ու իրենց զավակների փոխարեն պիտի էս հալածված ժողովրդի զավակներին ուղարկեն կռվի: Անգամ խնայում են բանակ ուղարկել: Այդ «մենք»-ն իշխանության ձեռքին մի բուռ դարձած քաղցած ժողովուրդն է, ով իր հողի, հայրենիքի համար օրը մի նոր զոհ է տալիս: Ու այդ «մենք»-ի մեջ, ո՞վ չի տեսնում, որ իշխանավորներն ու իրենց զավակները չկան:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: