Այսօր՝ հունիսի 7 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց հատուկ կարիքավորների խնդիրներով զբաղվող «Ագաթ» կենտրոնի, MIUSA ամերիկյան կազմակերպութան և «Փյունիկ» Միության ներկայացուցիչներին, որոնք Գյումրիում էին Սպորտը Հանուն Հաջողության ծրագիր շրջանականերում:
Քաղաքապետը նախ ողջունեց Գյումրի ժամանած հյուրերին և շնորհակալություն հայտնեց քաղաքի հատուկ կարիքներ ունեցող անցած ցուցաբերվող նյութական և բարոյական հսկայական աջակցության համար, ինչպես նաև կարևորեց հաշմանդամ երիտասարդների ներգրավվումը սպորտային կյանքում, ինչի ուղղությամբ արդեն իսկ արված են գործնական քայլեր:
Պատասխան խոսքում հյուրերը շնորհակալություն հայտնեցին քաղաքապետից ընդունելության և իրենց ծրագրերին օժանդակելու պատրաստակամության համար, ապա ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր սպորտաձևերում ներգրավվելու ամերիկյան փորձը և դրանց հնարվոր ներգրավվումը Հայաստանում: Բանախոսները տեղեկացրին նաև, որ այդ նպատակի համար հաշմանդամային սպորտի յոթ մասնագետներ ԱՄՆ-ից արդեն իսկ ժամանել են Հայաստան: Տեղեկացվեց նաև, որ սեպտեմբերի 17-28-ը Հայաստանյանից 10 հոգանոց պատվիրակություն կմեկնի ԱՄՆ` փորձի փոխանակման նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					