«Օրինաց երկիր» կուսակցությունը, նախապես հայտարարված քաղաքական կոնսուլտացիանների շրջանակներում, գալիք շաբաթ՝ հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ:

«Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրական բարեփոխումները դիտարկում է որպես Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման կարևորագույն հրամայական:

ՕԵԿ-ը խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ հասարակությանը պատշաճ կերպով կտեղեկացնի շաբաթվա վերջում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում»,- այս մասին ասվում է կուսակցության տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

 

 

 

 

 

;