Նյու Յորքի բնակիչ Ալեքսանդեր Իմիչը աշխարհի ամենածեր տղամարդն էր` Գինեսի ռեկորդների գրքի համաձայն:
Ալեքսանդեր Իմիչը մահացել է 111 տարեկան հասակում, գրում է NBC news-ը:
Նա ծնվել էր 1903 թվականին Լեհաստանում: Ապրիլին գրքի փորձագետները, հաշվի առնելով Իմիչի ծննդյան մասին փաստաթղթերը, նրան ճանաչել էին ամենածեր տղամարդ:
Հանգուցյալը իր վերջին հարցազրույցը տվել է 2014 թ. մայիսի 9-ին, որի ընթացքում պատմել էր երկարակեցություն գաղտնիքների մասին` չի օգտագործել ալկոհոլ, պահել է դիետա օգտագործելով հավ և ձուկ:
Ւմիչի մահից հետո ամենատարեց տղամարդու տիտղոսը կանցնի ճապոնացի Սակարի Մոմոիին, ով մեկ օրով փոքր է Իմիչից:
Նշենք նաև, որ աշխարհի ամենատարեց մարդը` 116 տարեկան, ճապոնուհի Միսաո Օկավոն է: