Երկուշաբթի օրը ԱՄՆ, Եվրոպական Միությունը ու Իրանը սկսում են երկօրյա բանակցություններ Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:
BBC-ն հաղորդում է, որ այս հանդիպմանը նախորդել են մի քանի ամսվա քննարկումներ, որոնք ուղղված էին դեռևս 2013թ.-ի նոյեմբերին կայացած գործարքը վերածելու մշտական համաձայնության:
Միջազգային միջնորդների «վեցնյակի» մյուս հանդիպումը նախատեսված է հունիսի 16-ի համար: