Սիրիայի Հալեպ քաղաքում կրկին հայ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ-ի մամուլի գրասենյակը։ Աղբյուրը փոխանցում է, որ հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում ահաբեկիչների իրականացրած հրթիռակոծության հետևանքով զոհվել է Կարո Աստուրյանը՝ ծնված 1982թ.:

Հիշեցնենք, որ 3 տարուց ավելի Սիրիայում ընթանում է արյունալի քաղաքացիական պատերազմ։ Սիրայում պատերազմի առաջ շուրջ 70 հազար հայ էր բնակվում: Հալեպը համարվում էր ամենաշատը հայերով բնակեցված քաղաքը։