Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Չեխովի փողոցի 15 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ին, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից։
Կանայք հետախուզվում էին խուլիգանության և սուտ մատնության մեղադրանքներով


