ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցման համաձայն, ադրբեջանական բանակի զինծառայողները ենթարկվել են ավտովթարների:

Ենթասպա Սիրուզ Մամեդովի վարած 《Վազ 2107》 ավտոմեքենան բախվել է 《Կամազ》 մակնիշի բեռնատար մեքենայի հետ: Ենթասպան ստացել է լուրջ վնասվածքներ և տեղափոխվել է հոսպիտալ:

Մայոր Ռովշան Յուսուֆովի վարած 《Օպել》ավտոմեքենան բախվել է դիմացից եկող 《Մերսեդես》մակնիշի ավտոմեքենայի հետ:

Փաստերի վերաբերյալ տարվում է քննություն: