Նախ, մի փոքր KFC-ի մասին.
KFC–ն (Kentuсky Fried Chicken) հասարակական սննդի սրճարանների ամերիկյան ցանց է, մասնագիտացված հավից պատրաստվող ուտեստների վրա: Հիմնադրվել է 1952թ.–ին Harland David Sanders–ի կողմից:
Հարլանդ Սանդերսը՝ առավել հայտնի որպես գնդապետ Սանդերս, դարձավ ընկերության գովազդային քաղաքականության կարևոր մասնիկը: Նա երբևէ զինվորական չի եղել, սակայն 1935թ.–ին Կենտուկիի նահանգապետի կողմից նրան է շնորհվել «կենտուկիի գնդապետների շքանշան» հանրային սննդի ոլորտում ունեցած ներդրման համար: 1930թ.–ին Սանդերսը գնեց Կենտուկիում գտնվող ճանապարհամերձ մի մոթել, որտեղ էլ նա իր մեջ հայտնաբերեց խոհարարի տաղանդը, և սկսեց իր հանրահայտ պաքսիմատի բաղադրատոմսի մշակումը՝ կազմված 11 համեմունքներից և խոտերից: Այս ժամանակ էլ նա բաց արեց իր առաջին ռեստորանը:

2011թ.–ին KFC Corp. հայտնաբերեց Սանդերսի չտպագրված «Խոհարարական ինքնակենսագրականը», որը արդեն 40 տարի է պահպանվում էր ընկերության Լյուիսվիլլի արխիվում: Ինքնակենսագրականում մեծ տեղ է հատկացվում նրա խոհարարական տենչին, համառ աշխատանքին ուղղվածությանը և տնային խոհանոցի կարևորության ըմբռնմանը: Գրքի ձեռագիրը պատահաբար հայտնաբերել է ընկերության վետերան աշխատակցի կողմից, որը աշխատել է KFC–ում 30 տարուց ավելի: Այսօր այդ ձեռագիրը պահպանվում է ընկերության պահոցում, որտեղ էլ պահվում է նաև գաղտնի բաղադրաատոմսը, որը հայտնի դարձրեց Սանդերսին:
KFC–ին ԱՊՀ երկրներում ֆրանչայզինգային պայմանագրերով աշխատում է Հայաստանի Հանրապետության, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և այլ երկրների հետ:
KFC ֆրանչայզինգի պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է՝ կատարել ներդրում $700 000 չափով, որից $46900 նախնական վճար, ռոյալիթին կազմում է 6%, գովազդային և մարկետինգային ֆոնդը՝ 5%:
Մի խոսքով գնդապետը Սանդերսը կատարեց իր գործը և, կարծում էմ, չէր մտածում, որ նրա բաղադրատոմսը կհասնի նաև Հայաստան: Սակայն կա որոշակի մտավախություն այն մասին, թե արդյո՞ք իսկապես Հայաստան հասել է «գաղտնի» բաղադրատոմսը:
Կամ միգուցե այսպիսի իրավիճակ է տիրում ոչ միայն Հայաստանում, որովհետև մեկ անգամ փորձելով KFC բուրգեր կամ ինչ-որ այլ ուտեստ երկրորդ անգամ ցանկություն չեմ ունեցել համտեսելու: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մենյուի մեջ գեղեցիկ պատկերված և ախորժալի բուգերները իրականում ունեն շատ խղճուկ տեսք ու չափսերով էլ նույնքան խղճուկ են, ապա ընդհանրապես կասկածելի եմ համարում, որ դրանցով մարդ կարող է հագենալ:

Հայաստանում ֆրանչայզինգային պայմանագիր է կնքվել KFC–ի հետ 2007թ.–ին: Ներկայումս ՀՀ տարածքում գործում է KFC 6 սպասարկման կետ:


