Facebook-ի օգտատեր Աննա Սմբատյանը իր էջում այսօր գրել է.
«Դելֆինարիումը փակվում է: Շենքն էլ ապամոնտաժում են: Ասում են՝ շահագործման ժամկետը լրացել է, իսկ երկարաձգել չեն պատրաստվում: Բացման օրվանից այս կառույցը և դրա գործունեությունը եղել են բնապահպանների քննադատության թիրախում: Նրանք պնդում էին, որ դելֆինները պահվում են ոչ պատշաճ պայմաններում և հնարավոր է՝ կուրանան քլորաջրից: Բացի այդ՝ բնապահպանները պնդում էին, որ դելֆինները չեն հարմարվի Հայաստանի կլիմային: Վկան են իմ բնապահպան ընկերները, որոնք «ուռա»-ներով են դիմավորում այս լուրը: Եթե նրանց մտահոգությունը ճիշտ է, ուրեմն արդարացի է նաև ապամոնտաժման որոշումը, բայց արդյո՞ք հիմա դելֆիններին ավելի լավ պայմաններում են պահելու, թե՞… »