Ինչպե՞ս է վերաբերվում լուրերին, որ հնարավոր է Դավիթ Հարությունյանը կրկին դառնա արդարադատության նախարար, հարցրել է «Հրապարակը» Հրայր Թովմասյանին: «Երբ նշանակվեցի արդարադատության նախարար, իմ առաջին մտքերից մեկը հետևյալն էր` չեմ մեկնաբանում այն խոսք-զրույցները, որոնք սկսում են` ախչի, լսե՞լ ես, որ...»: Բայց «ախչի, լսել ես, որ...»-ի շրջանակներում պնդում են, որ ՀՀԿ հին «գվարդիան» փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր քարտ-բլանշն առաջիկայում չկորցնի: «Ասողը մեր երկրում և այս պարագայում 1 մարդ է կամ 2` ապագա վարչապետը և հանրապետության նախագահը, ուրիշ ասող չկա»: Ուրեմն «պրոգնոզ» արեք: «Ա՜, եթե պրոգնոզ, էդ դեպքում պիտի ուրիշին հարցնեք, ես, ցավոք սրտի, պրոգնոզներ էլ չեմ անում»: Պատրա՞ստ եք Ձեր պաշտոնը տալ ուրիշի: «Հորս տնից չեմ բերել էդ պաշտոնը, որ հիմա ուրիշին տամ»: