Գերմանացի հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին տաբատը` պեղելով Չինաստանի Թարիմի ավազանները: Տաբատը հայտնաբերվել է մահացած քոչվորի հագին: Տեղեկացնում է Kp.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ տաբատը 3300 տարեկան է, սրանից ավելի հին հագուստ դեռևս չեն պեղել, չի բացառվում, որ այս մեկը հենց առաջին տաբատներից է: Հաղորդվում է նաև, որ հագուստը լավ վիճակում է, այն կարելի է լվանալ և հագնել: