«ՉԻ»-ն իր այսօրվա համարում գրել է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավորները «ՉԻ»-ին հայտնեցին, որ մոտ ապագայում քաղաքապետարանը մտադիր է Երևանի կենտրոնում տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը: Նրանց փոխանցմամբ՝ Տարոն Մարգարյանն անձամբ է շահագրգռված արձանի տեղադրման հարցում և արձանը որոշել է տեղադրել ոչ թե Շենգավիթում գտնվող Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, այլ հենց Երևանի կենտրոնում: Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում մինչև այժմ կանգնած է հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։