Երգչուհի Շուշան Պետրոսյանը «168 ժամի» հետ հարցազրույցում պատասխանել է Ռուբեն Հախվերդյանի երեկ արված հետևյալ հայտարարությանը. «Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում Պաշտպանության նախարարությունից լավ փողեր է ստանում, բա ինչի՞ չպիտի իշխանությանը գովերգի»:
«168 ժամի» թղթակցի հետ հարցազրույցում Շուշան Պետրոսյանը, կարելի է ասել` պատասխանել է իր հարևան Ռուբեն Հախվերդյանին: «Ես երբևէ ինձ թո՞ւյլ եմ տվել հաշվել Ռուբեն Հախվերդյանի փողերը, երբ գնում էր այս կամ այն նախարարի մոտ ու գումար էր մուրում, և հետո գալիս-ասում էր` սրան քցեցի, նրան քցեցի` կոնկրետ նախարարների անուններ տալով: Ես բազմիցս դրան ներկա եմ եղել, բայց ինձ թո՞ւյլ եմ տվել խոսել այդ մասին: Թող Ռուբեն Հախվերդյանը մտածի, թե ի՞նչ պատասխան պիտի տա Արցախի իմ զինվոր-ընկերներին իր հայտարարության համար, որը չեմ ցանկանում բարձրաձայնել հիմա, որովհետև ես պետականորեն եմ մտածում»,- ասել է երգչուհին:
Շուշան Պետրոսյանը տեսել է, թե Հախվերդյանն ինչպես է գումար մուրում


