Նախկին պետքարտուղարի ԱՄՆ մի շարք քաղաքներով ճանապարհորդությունը նվիրված է իր նոր գրքի հրապարակմանը: Ինչպես տեղեկանում ենք BBC կայքից՝ այս ուղևորությունը, որոշ վերլուծաբանների կարծիքով, Հիլարիին կոգեշնչի մասնակցություն ունենալ 2016թ.-ի նախագահական ընտրություններին: 

Գիրքը խանութներում է հայտնվել երեքշաբթի օրվանից: Այն կրում է «դժվար այլընտրանք» անվանումը: Գրքի մեջ նա ներկայանում է, որպես երկրի արտաքին տնտեսությունը ձևավորող իրատես, որի քաղաքականությունը տարբերվում է ներկայիս նախագահի՝ Բ. Օբամայի քաղաքականությունից: 

Քլինթոնի պետքարտուղարի հեռանալուց հետո առաջին անգամ, քննարկումների կենտրոնում կարող են հայտնվել նրա՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կատարված ամենահակասական պահերը, ներառյալ 2012թ.-ին ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը: Washington Post-ի հարցումներով այսօր բնակչության 69%-ը վստահում է Քլինթոնին, իսկ 59%-ը վստահ են, որ նա կարող է առաջարկել նոր գաղափարներ ԱՄՆ ապագայի հետ կապված: