NASA-ն որոշում է կայացրել աջակցել 12 նոր գիտաֆանտաստիկ նախագծերի իրականացմանը: Այս գաղափարները կարող են մեծ առաջընթաց ապահովել տիեզերքի հետազոտման գործում: Ինչպես տեղեկանում ենք Росбалт կայքից՝ այս 12 ներդրումային նախագծերը բավականին տարբերվում են միմյանցից:
2 նախագիծ արժանացել են գրանտի, որոնցից առաջինը նախատեսում է Սատուրնի հսկայական արբանյակներից մեկի՝ Տիտանի ածխաջրային ծովերը հետազոտող սուզանավի ստեղծում: Գրանտի արժանացած երկրորդ նախագծով նախատեսվում է ստեղծել մի սարք, որը կճանապարհորդի արեգակնային համակարգում:
NASA-ի կողմից հավանության է արժանացրել նաև Մարսի վրա արհեստական էկոհամակարգի ստեղծման նախագիծը: Հետաքրքիր է նաև այն նախագիծը, ըստ որի նախատեսվում է ստեղծել սարքավորում, որը կվերահսկի տիեզերքում թռչող աստերորիդների և այլ տիեզերական բեկորների թռիչքը: Այսինքն սա նշանակում է, որ նրանք հնարավորություն չեն ունենա հասնել Երկիր մոլորակ: