ԱՄՆ գիտնականները վստահեցնում են, որ առնետները ընդունակ են զգալ ափսոսանք, երբ իրենց գործողությունների պատճառով զրկվում են ավելի լավ ուտելիքից, գրում է BBC-ն:
Այս երևույթը հետազոտող գիտնականները ասում են, որ այս զգացումը առաջին անգամ է, որ հայտնաբերվել է որևէ կաթնասունի մոտ, բացի մարդուց:
Փորձերը իրականացվել են հետևյալ կարգով. առնետները այնպիսի իրավիճակի մեջ էին դրվել, երբ պետք էր ընտրություն կատարել՝ սպասել որոշակի ժամանակ հուսալով, որ կստանան ուտելիքի նոր բաժին, կամ շարժվել առաջ՝ այն ստանալու համար:
Այն առնետները, որոնք որոշեցին շարունակել և նոր տեղում հայտնաբերեցին, որ այնտեղ իրենց սպասում է ավելի քիչ սնունդ, սկսեցին ցուցադրել ափսոսանք ցուցադրող վարք:
Գիտնականներից մեկը նույնիսկ ասում է, որ առնետների մոտ առավել դժվար էր տարբերել ափսոսանքը հիասթափությունից: Ինչևէ այս հետազոտությունը կատարվել է Մինեսոտա նահանգի համալսարանի գիտնականների կողմից: