Թուրքիայում պաշտոնական այցով գտնվում է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Ինչպես կարող ենք տեղեկանալ Cumhuriyet պարբերականից, Հասան Ռուհանին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիս են տվել: Լրագրողներից մեկի կողմից հարց է հնչել, թե արդյո՞ք Իրանի նախագահը շնորհավորել է Սիրիայի նախագահ՝ Բաշար Ասադին կրկին ընտրվելու կապակցությամբ, որին Իրանի նախագահը դրական պատասխան է հնչեցրել ու հանգիստ ժպտացել:
Այս պատասխանից հետո Թուրքիայի վարչապետը խիստ լարվել և շփոթվել է, Իրանի նախագահի անկեղծ ժպիտի ֆոնի վրա:
Նշենք նաև, որ Հասան Ռուհանին ևս մեկ անակնկալ էր մատուցել Էրդողանին, երբ հրաժարվել էր այցելել Աթաթուրքի դամաբարան: Նա այսպիսով դարձավ առաջին օտարերկրյա նախագահը, որը հրաժարվել էր այս «մեծ պատվից»: