«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում գրում է. «Եվրասիական միության և ռուսական լեզվի խորին ջատագով, «պուտինյան ակումբների» կնքահայր Անդրանիկ Նիկողոսյանի հրավերով այս օրերին Հայաստանում է «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը` ՀՀ-ում նախկին դեսպան Կովալենկոյի ուղեկցությամբ:

Այսօր խորհրդարանի ռուսական գրքերի գրադարանում նրանք կհանդիպեն ԱԺ պատգամավորներին` Եվրասիական միության «պրելեստներին» ծանոթացնելու համար, որից հետո նույնը կանեն Երևանի կենտրոնում գտնվող Ռուսական գրքի տանը: Հանդիպմանը կարծարծվեն նաև մեր մեդիա-դաշտի խնդիրները»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։