Սումգայիթում տեղակայված ՊՆ N զորամասի զինծառայող Էլվին Ռախման օղլու Աբդուրախմանովը խորտակվել է Սամուր-Դևչինի ջրանցքում, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ աշխատակիցները և սկսել որոնողական աշխատանքները: Զինծառայողի դին հայտնաբերվել է խորտակման վայրից 10 կմ հեռավորության վրա:

Հաղորդագրության մեջ նշվում է,  նա զորակոչվել էր Եվլախի շրջանից:

Փաստի կապակցությամբ տարվում է քննություն: