Անի Քոչարը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հերմինե Նաղդալյանի լրագրողին վիրավորելու հետ կապված: Նա մասնավորապես գրել է.

«Մամուլում քեզ նման մի անգրագետ է գրել: Չեմ կարծում այդպիսի հիմարություններ… Մենաշնորհ չկա, ազիզ ջան. Երիտասարդ, փոքրիկ աղջիկ ես....Եվ նմանատիպ այլ վիրավորանքներ PressIdent լրատվականի լրագրողի հասցեին, ով ընդամենը հարց էր տվել` իր մասնագիտական պարտականությունն էր կատարել:

Ով է Հերմինե Նաղդալյանին ու նրա նմաններին բարոյական իրավունք տվել նման կերպ խոսելու և վիրավորանքներ տեղալու լրագրողի հասցեին: Մհեր Սեդրակյան, Վարդան Այվազյան, Առաքել Մովսիսյան, Շուշան Պետրոսյան.....այժմ էլ Հերմինե Նաղդալյան, ինչ որ իրար հերթ չտալով չափերն անցնում են, ինչ որ օրինաչափություն դարձրին լրագրողների հետ վիրավորանքներ հասցնելով խոսելը:

Լրագրողի իրավունքն ու պարտականությունն է հարց տալը, ձեր նմաններինն էլ` պատասխանելը, և պատասխանելը` կոռեկտ, զուսպ և հավասարակշռված, քանի դեռ մեր վճարած հարկերով եք վճարվում ու պետ. պաշտոնյա եք կոչվում, պարտավոր եք ձեր տեղը ճանաչել ու կոռեկտ լինել: Ես հրապարակավ հայտարարում եմ, որ այս անձը մեր լրատվամիջոցի լրագրողին (ով ի դեպ այժմ հղի է) վիրավորելու համար պետք է ներեղություն խնդրի, ի վերջո իրենց մարդամեջում պահել պետք է սովորեն, թե ոչ»: