Հայաստանը հյուրընկալել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին: Հունիսի 11-ին Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նստաշրջանը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: 11-րդ նստաշրջանի կազմակերպումն ստանձնած Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նաև Ղրղզստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով:
Քննարկվել են փաստաթղթաշրջանառության կրճատման, ապրանքների դասակարգման ներդաշնակեցված համակարգի կայացման, ինչպես նաև տարանցիկ փոխադրումների դեպքում ապրանքաշրջանառության իրականացման համար երաշխիքների ապահովման վերաբերյալ առաջարկները: Օրակարգում է եղել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքների նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ ՄՄ անդամ երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը: Բացի այդ, խորհրդի որոշմամբ շարունակվելու են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար բարենպաստ պայմաններ ստեղծվել մաքսային և հարկային վճարումների կատարումը վկայող հավաստագրի կիրառման դեպքում:
Վլադիմիր Մալինինը նկատել է, որ ՄՄ և Հայաստանի միջև աշխատանքային ռեժիմով մշտական երկխոսություն է իրականացվում. «ՌԴ մաքսային ծառայությունն իր հերթին աջակցություն է ցուցաբերում Հայաստանին միությանն անդամակցելու ճանապարհին` ուղարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, ծանոթացնելով ՄՄ մաքսային օրենսգրքին»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					