«Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են հայկական սահմանները, ոչ մի հարձակում չի եղել մեր կողմից»,- մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե Նախիջևանի ուղղությամբ հայկական զինված ուժեր հարձակում են գործել` YerevanNews-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հաղորդեց, որ սա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղակատվությունն է:Հիշեցնենք, որ մինչ այս Ադրբեջանը տեղեկատվություն էր տարածել,թե իբր ՀՀ ԶՈՒ-ն հարձակվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության մի գյուղի վրա: