«Աշխարհով մեկ ցրվելա հայությունը,
Փոխվել են սաղ, բայց պահել ա մաքրությունը
Տեսել ա սպանդ, գաղթ, ցեղասպանություն
Տխրել ա, լացել, բայց չի կոտրվել...»
Մարդկությանն ու մարդկանց ձեռքով մարդկանց դեմ իրականացվող անարդարություններին «նվիրված» եւս մեկ` այս անգամ ռեփ կատարում :
«Չեմ փորձում այս թեմաները շահարկելով մտնել շոու բիզնես կամ հայտնիություն ձեռք բերել: Ուզում եմ նախապես ասել, որ ձգտումս աստղային հիվանդությունն ու հանրային դեմք դառնալը չէ: Մեկ անգամ արդեն նշել եմ ` ռեփը օգտագործելով չեն ինքնահաստատվում, սա ինձ համար եւս սկզբունք է»,- նշում է Հայկ Պետրոսյանն, ով օրերս ռեփ կատարում է հրապարակել, որտեղ իր տեսանկյունից է պատմում մարդկության ու 21-րդ դարի չարիքների մասին:
«Տպավորություն չլինի, թե սրանք այնպիսի թեմաներ են, որոնց մասին արժե ամեն տեղ ու ամեն կերպ խոսել, պարզապես, որպես մարդ, հասարակության լիիրավ անդամ, այս անգամ էլ ես կանդրադառնամ այս թեմային՝ հաշվի առնելով, որ հնարավորություն ունեմ ձայնս ավելի լայն զանգվածների հասցնելու, բացի այդ, սա եւս պայքարի ձեւ է: Դարեր շարունակ հայտնիները սեփական օրինակով իրենց ետեւից են տարել մարդկանց՝ ուղղելով նրանց դեպի այս կամ այն գաղափարախոսությունը կամ նպատակը:
Ուզում եմ մեր ազգը ամեն վայրկյանն ու հնարավորությունն օգտագոծի ոչ թե ցավի համար լացելու, այլ իր պահանջները ներկայացնելու ու հատուցում պահանջելու համար»,- նշում է Հայկը:
«Պիտի առաջ նայես ու ապագայիդ մասին մտածես: Ներկան օգտագործել է պետք, բայց ոչ թե անցյալը հիշելու համար, այլ ապագան գծելու համար»,-ասում է երիտասարդ ռեփփերը:
Ըստ նրա՝ իր ժողովուրդը նույնպես պետք է մտածի ոչ թե սերիալային մատծողությամբ սերունդը զարգացնելու, այլ մեզ հայրենիք ու անկախություն պարգեւած ավագ սերնդին արժանի հետնորդներ դաստիարակելու մասին:
Հայկի կարծիքվ երգը կայացած կարելի համարել միայն այն պատճառով, որ ոչ թե մեկ մարդու պատմություն կամ սիրային ողբերգություն է, այլ ինչպես ստեղծագործոթյունն է վերնագրված` «ՄԵՐ մասին» է, իսկ «ՄԵՐ» ասելով նկատի ունի համայն մարդկությանը: