Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր` հունիսի 11-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նազարբեկյան թաղամասի թիվ 48 շենքի 9-րդ հարկի երկաթբետոնե կառուցատարրը քամուց պոկվել է, առկա է մյուս կառուցատարրերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ շենքը վթարային է եւ բնակության համար ոչ պիտանի: Փրկարարներն ապամոնտաժել են կախված վտանգավոր կառուցատարրերը. հետագա աշխատանքների համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: