Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ռուս հեռուստամեկնաբան Դմիտրիյ Կիսելյովի հանդիպումը՝ լրագրողների, պատգամավորնների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
Հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հանդիպման մասին տպավորություններով. «Ինչու ենք թույլ տալիս, որ ով մտնում է Հայաստան, հայերին սովորեցնում է ապրել կամ սովորել, հիմա էլ ռուսները վիրավորված են, որ մեր տաքսու վարորդները ռուսերեն չգիտեն, որ մեր միակ հույսը իրենք են և վերջ, որ Ամերիկան ու Եվրոպան վատն են, միայն իրենք կարող են աշխարհը փրկել: Իսկ ով ասաց, որ մենք ինչ որ մեկի վրա հույս ենք դնում: Ռուսները սկսել են փչացնել իրենք իրենց, իրենց մեծամտությամբ ու ազգայնամոլությամբ: Այսօր ԱԺ-ում շատ վատ զգացողություններ ունեցա»,- գրել է նա: