Մոսկվայի մարզում ոստիկանությունը հայտնաբերել է Ռուսաստանի և Բելոռուսիայի քրեական հեղինակությունների «սխոդկա» : Ձերբակալվել է 23 մարդ: Գրում է Ria կայքը:
«Համաձայն մեր ստացած տվյալների` հանդիպման ընթացքում Բելոռուսիայի Հանրապետությունից եկած երեք թեկնածուներին պետք է կնքեին «օրենքով գող»: Բացի այդ, հանդիպման ընթացքում պետք է քննարկեին Ասլան Ուսոյանի մահից հետո իրենց հետագա քայլերը և համակարգեին Տարիել Օնիանի “կլանին” պատկանող հանցավոր խմբավորումների աշխատանքը»,- այս մասին գրված է ՌԴ ՆԳն-ի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: