Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի քարտուղար լեյտենանտ-գնդապետ Վագիֆ Դարգյախլին, մեկնանաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը` նշել է, որ դա ուղղված է եղել միայն հայկական ներքին լսարանին, գրում է «ԱՊԱ» գործակալությունը:

Անդրադառնալով Նախիջևանի վերաբերյալ շահարկվող վերջին լուրերին՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության անվտանգությունը գտնվում է պետության ղեկավարների ուշադրութան կենտրոնում:

«Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի ժամանակակից սարքավորումներ, որոնք ունենք հարվածային մեծ ճշգրտություն և հաղթելու մեծ հնարավորություն: Մենք տիրապետության ներքո ունենք ռազմական և տրանսպորտային ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ՀՕՊ համակարգերի ամենաժամանակակից սարքավորումներ, զրահամեքենաներ, տանկեր և հրանոթային տեխնիկա: Բավական է միայն նշել, որ Նախիջևանում տեղակայված «Смерч» տեսակի համազարկային հրթիռային կայաննները ունակ են խոցել Հայաստանի տարածքում ցանկացած նշանակետ»,-սպառնացել է Վագիֆ Դարգյախլին: