«Հրապարակ»-ը սեփական տեղեկատվության համաձայն հաղորդում է, որ «ֆինանսների նախարարությունում համատարած կրճատումներ են՝ վերակառուցման անվան տակ: Մոտ 120 աշխատող է ազատվել աշխատանքից: Նրանց փոխարեն ֆիննախ են տեղափոխվում հարկայինի աշխատակիցները: Ըստ լուրերի, ամբողջությամբ լուծարվել է ֆիննախի «կռուն»՝ վերահսկողության տեսչությունը, ինչը ոմանց ուրախություն է պատճառել՝ այն համարվում է ամենակոռումպացված կառույցներից մեկը:Ազատվել են նաև ֆինանսների նախարարության մամուլի ծառայության աշխատակիցները: Ուղղակի պարզ չէ, թե ովքեր են աշխատելու նորացված ֆիննախում, և կրճատված մարդիկ, որոնց գործազրկությունից չփրկեց քաղծառայողի կարգավիճակը, ինչ են անելու»,- գրում է թերթը:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։