ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Հունիսի 12-ին, ժամը 22.06-ին տեղեկություն էր ստացվել, որ Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն թիվ 2 հասցեում՝ ՀՀ Էներգետիկայի նախարարության շենքի մուտքից, ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: 

Պարզվել է, որ նախարարության նկուղային հարկում «Պրոջեկտ» ՍՊԸ-ին պատկանող տարածքի խոհանոցից ծխատարով խորովածի ծուխը անցել է նախարարության առաջին հարկ և թողել հրդեհի տպավորություն:

Կարդացեք նաև՝ Ծուխ` Էներգետիկայի նախարարությունից