«Իրատես de facto»-ն գրում է. «Աստանայում տեղի ունեցածը դեռ շարունակում է քննարկումների ծիրում մնալ, իսկ մինչ այդ հետաքրքիր մի մանրամասն հայտնի դարձավ մեզ: Ճիշտ է, Սերժ Սարգսյանն անմիջապես չի արձագանքել ալիևյան նամակի նազարբաևական ընթերցմանը, սակայն հարցը դրանով չի սահմանափակվել: Ավելի ուշ քննարկումների ավարտից հետո, Հայաստանի նախագահը մոտեցել է Ղազախստանի «խանին» և համարյա հետևյալ հանգով ասել. «Էդ ի՛նչ դուրս տվեցիր»: Տեղի է ունեցել կարճ առանձնազրույց: Մեր աղբյուրները, սակայն, չեն մանրամասնում, թե ինչ պատճառաբանություն է ներկայացրել Նազարբաևը: Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, որ անմիջապես չի արձագանքել, քանի որ չի ցանկացել շոուի մասնակից դառնալ»,–գրում է թերթը։
Մանրամասները կարող եք կարդալ այսօրվա համարում։