ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: 
Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռնակարին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կաևոր հարթականերից մեկն է: Ափսոսանք հայտնելով, որ ներկայումս և՛ հայկական, և՛ իրանական կողմից կրթական համատեղ ծրագրերի իրագործման ռեսուրսն ամբողջությամբ չի օգտագործվում, Ա. Աշոտյանը ներկայացրել է մի քանի գործնական առաջարկ, որոնք վերաբերել են բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կրթաթոշակային ծրագրերին և կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և ասպիրանտների խնդիրներին, որոնք առնչվել են կրթության կազմակերպմանը, մասնավորապես լեզվի հետ կապված խնդիրներին: Նախարարը դեսպանին ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման համակարգում ընթացող փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանի պետական քաղաքականությունն այս ասպարեզում միտված է գիտական բաղադրիչի բարդացմանը, սակայն զուգահեռաբար համեմատաբար դյուրին կդառնա "փաստաթղթաբանությունը": Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ Հայաստանում սովորող արտասահմանցի ուսանողների համար, բացի հայերենից, կարող է կազմակերպվել նաև օտար լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն: Հետագայում տվյալ սովորողի դիպլոմային աշխատանքը կամ ատենախոսության թեզը պետք է պաշտպանության ներկայացվի այն լեզվով, որով կազմակերպվել է կրթությունը, իսկ պաշտպանության ժամանակ անպայման ապահովվում է հայերեն թարգմանություն՝ հաշվի առնելով, որ գիտական խորհրդի անդամները պարտավոր չեն տիրապետել օտար լեզուների: Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով: 
ՀՀ-ում Իրանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի իրականացմանը: Կողմերը քննարկել են նաև աշնանը նախատեսվող կրթական և մանկավարժական խնդիրներին նվիրված տարածաշրջանային գիտաժողովի կազմակերպչական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: 
Նախարարն ու դեսպանը քննարկել են արտասահմանցի ուսանողների խնդիրները
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					