Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Չիլիի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի թիմին եւ B խմբում հավասարվեց Հոլանդիային:

Հաջող մեկնարկային ակտիվության արդյունքում Չիլիի հավաքականն 14-րդ րոպեին առջեւում էր 2:0 հաշվով: Աչքի ընկան Ալեքսիս Սանչեսն ու Խորխե Վալդիվիան: Առաջին խաղակեսի վերջնամասում ավստրալացիները կարողացան հավասարեցնել խաղը եւ կրճատել տարբերությունը Թիմ Կեհիլի գոլի շնորհիվ: 53-րդ րոպեին Կեհիլը եւս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ: