Շաբաթ առավոտյան Լուգանսկում անջատողականները կրակ են բացել են ԻԼ-76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ: Ինչպես հայտնում է Рейтер-ը, հիմնվելով ուկրաինական ուժերի հատուկ գործողությունների ներկայացուցչի խոսքերի վրա, մահացել են 49 մարդ:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով, ինքնաթիռն արդեն պատրաստվում էր վայրէջքի, երբ անջատողականները կրակ են բացել: Ինքնաթիռի մեջ եղել են զինվորականներ, տեխնիկա, ինչպես նաև տարբեր սարքավորումներ:
Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ ներկայումս Լուգանսկը գտնվում է անջատողականների կառավարման տակ, սակայն օդանավակայանը պահպանում են իշխանական ուժերը:
Ինքնահռչակված «Լուգանսկյան ազգային հանրապետության» ներկայացուցիչը՝ ИТАР-ТАСС-ի հետ զրույցում չհաստատեց ինքնաթիռի կործանման մասին լուրը: