Լանա Դել Ռեյը շոկի մեջ է գցել իր երկրպագուներին` The Guardian-ին տված հարցազրույցով: Նա անդրադարձել է 27 տարեկան հասակում աստղերի մահացության դեպքերին (այդ աստղերի շարքում են` Էմի Վայնհաուսը, Կուրտ Կոբեյնը և այլք):
Դերասանուհին, ով այժմ 27 տարեկան է, հայտարարել է.
«Վատ է, որ ես չեմ մահացել: Ես չեմ ուզում զբաղվել այս ամենով»: Նա նաև հավելել է, որ խոսքը միայն երաժշտությամբ զբաղվելուն չի վերաբերում:
Պետք է նշել, որ Լանան հայտնի գործարարի դուստր է. «Ծնողներս ինձ ասում են` «Դու ապրում ես ինչպես կինոյում»,- սակայն ես մտածում եմ,- «Իրականում ես ապրում եմ զզվելի ֆիլմում»»:
Մեկ այլ հարցազրույցում Լանան խոսել է իր կյանքի բարդություններից: Նա նշել է, որ շոու բիզնեսը դժվարացրել է իր հարաբերությունները ընտանիքի հետ. «Բացի այդ, ես ունեմ ծանր անձնական կյանք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երգչուհին մինչ այս տառապում էր ալկոհոլիզմով: Նա առ այսօր փորձում է օգնել երիտասարդ ամերիկացիներին, ովքեր ունեն հոգեկան հիվանդություններ և կախվածություն տարբեր բացասական երևույթներից:
Իր վերջին հարցազրույցներում Լանան նաև խոսել է Լեդի Գագայի, Լիլի Ալենի և Մայլ Սայրուսի սկանդալային կերպարների մասին` նրանց անվանելով պրովոկատորներ. «Սակայն ես ամենևին էլ այդպիսին չեմ և երբեք էլ չեմ լինի»,- ասել է հայտնի երգչուհին