Ֆեյսբուքյան իր էջում վրացագետ Ալիկ Էրոյանցը գրել է.
Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Լ. Աբաշիձեն և խորհրդական Ի. Մաճավարիանին ազատվել են աշխատանքից: Այդ մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Մարգվելաշվիլին: Դեռ իրական պատճառները հայտնի չեն, նշվում է, որ վերոնշյալ պաշտոնյաները աշխատանքից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել:
Ի դեպ աշխատակազմի ղեկավարը նախագահի կնոջ եղբայրն է, իսկ խորհրդականը՝ Մ. Սաակաշվիլիի ղեկավարած ընդդիմադիր «ՄԱՇ» կուսակցության առաջնորդներից մեկի եղբայրը, ինչի պատճառով Գ. Մարգվելաշվիլին բազմիցս քննադատության է ենթարկվել, ինչպես հասարակության, այնպես էլ իշխանության ներկայացուցիչների կողմից, ավելին՝ նախկին վարչապետ Բ. Իվանիշվիլին, ում շնորհիվ Մարգվելաշվիլին դարձավ Վրաստանի նախագահ, վերջինիս կողմից Մաճավարիանիին խորհրդականի պաշտոնում նշանակելու որոշումը անհասկանալի է որակել և քննադատել այդ քայլը: