Ամերիկյան Սենատի միջազգային հարաբերությունների ղեկավար դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել նախագահ Բ. Օբամային դիտարկել առավել խիստ սանկցիաներ կիրառել Ռուսաստանի դեմ:
Մենենդեսը կարծում է, որ Ռուսաստանի տնտեսության որոշ հատվածների համար կարելի է կիրառել լրացուցիչ սանկցիներ, կապված Ուկրաինայում իրավիճակի «թշնամական մթնոլորտի և ապակայունացման» հետ:
Ինչպես հայտնում է BBC-ն, Մենենդեսի կարծիքով ռուսական իշխանությունները շարունակում են աջակցել Ուկրաինայի անջատողական խմբավորումներին: Բացի այս նա պնդում է, որ ռուսական տանկերը հատել են Ուկրաինայի սահմանները: Սենատորի պաշտոնական էջում ինքն հրապարակել է նամակ ուղղված Օբամային, որի մեջ կոչ է անում ԱՄՆ կառավարությանը օգտագործել առկա լիազորությունները և ռուսական տնտեսության այնպիսի հատվածներում ինչպիսին են՝ ֆինանսականը, էներգետիկ, լեռնամետաղարադյունաբերական, ինժեներական և պաշտպանության կիրառել լրացուցիչ, ավելի խիստ սանկցիաներ: