Facebook սոցցանցը թույլատրել է երեխաներին կրծքով կերակրելու լուսանկարներ հրապարակել՝ ցանցի օգտատերերի առցանց կազմակերպած ակցիայից հետո, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Սոցցանցի փոփոխված կանոններում նշվում է, որ Facebook-ը համամիտ է՝ կրծքով կերակրելը հրաշալի է։
Ցանցը խոստովանում է, որ «մայրերի համար կարևոր է Facebook-ի այլ օգտատերերի հետ փորձի փոխանակումը»։ Բացի այդ, այդ լուսանկարները չեն հակասում սոցցանցի կանոններին։
«Հաշվի առեք, որ լուսանկարները, որոնք մենք դիտում ենք, գրեթե միշտ մեր տեսադաշտում են հայտնվում այն ժամանակ, երբ ցանցի այլ օգտատերեր բողոքում են դրանց հայտնվելու դեմ»,-ասված է սոցցանցի կանոններում։
«Free the nipple» բողոքի ակցիայի մասնակիցները կողմ էին արտահայտվել կրծքով կերակրելու ազատությանն ու պահանջել էին չգրաքննել այդ գործընթացի լուսանկարները։
Instagram ֆոտոսերվիսում, որը պատկանում է Facebook-ին մասնակի այդ սահմանափակումը դեռ պահպանվում է: Ցանկացած տեսակի մերկ կրծքով լուսանկար, որտեղ երեխան չի երևում սահմանափակվել է ապրիլից: