«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նախաձեռնության անդամ Սոնա Ասատրյանը՝ հավելելով, որ իրենք շուտով հանդես կգան բաց նամակով: Չնայած այս հանգամանքին ակտիվիստները վստահեցրին, որ իրենք իշխանությունների հետ հույս չեն կապում և շարունակելու են փողոցային պայքարը: Սոնա Ասատրյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունը ամենօրյա ակցիաներ է իրականացնում Երևանի Աֆրկյանների տան մոտ: