«Գազպրոմ»-ը Ուկրաինայից պահանջեց կանխավճար՝ գազի մատակարարման համար, այն բանից հետո, երբ 1.95 մլրդ պարտքի մարման ժամկետը ավարտվեց: Սա փաստացի նշանակում է, որ Ուկրաինայում ռուսական գազ չի լինի:

Ընկերությունը հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է Ուկրաինական կողմի պարբերաբար չվճարումների պատճառով: BBC-ից կարող ենք տեղեկանալ, որ Ուկրանայի ընդհանուր ժամկետանց պարտքը կազմում է $4.458 մլրդ: 

Հիշեցնենք նաև, որ Կիևում ընթացող բանակցությունների ընթացքում Ռուսաստանյան, Ուկրաինական և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին չհաջողվեց գտնել մի որևէ փոխզիջող որոշում: Մասնավորապես «Գազպրոմ»-ի ներակայացուցիչը հայտարարել է.

«Մենք չեկանք ոչ մի համաձայնության: Շանսերը, որ մենք կհանդիպենք ևս մեկ անգամ շատ փոքր են»: