«Рейтер» գործակալությունը հայտնում է, որ Սաուդյան Արաբիան դեմ է արտահայտվել Իրաքի ներքին իրավիճակին այլ երկրների միջամտելուն: Իրաքում շարունակվում է կրիտիկական իրավիճակը կապված զինված իսլամիստի հարձակումների հետ:
Երկրի կառավարությունը կարծում է, որ Իրաքում նոր ճգնաժամը պայմանավորված է «մոնոպոլիստական ու սահմանափակ» քաղաքականությամբ, որը այնտեղ տիրում էր վերջին մի քանի տարիների ընթացքում:
Հիշեցնենք նաև, որ Իրաքում իրադրությունը կտրուկ վատացավ հունիսի սկզբին, երբ իսլամիստները գրավեցին Մոսուլ և Տիկրիտ քաղաքները՝ հայտարարելով, որ պատրաստվում են շարժվել դեպի Բաղդադ: Այս իրավիճակի մասին հայտարարություն են արել մի քանի երկրներ, որոնց թվում ԱՄՆ և Իրաքի նախագահները: Օբաման ասել էր, որ Իրաքի դեպքում հնարավոր է ուղղակի ռազմական միջամտություն ԱՄՆ զինված ուժերի կողմից: Իսկ Ռուհանին հայտարարություն էր արել այն մասին, որ Թեհրանը պատրաստ է օգնել Իրաքին, բայց միայն միջազգային համաձայնագրերի շրջանակներում:
Այսպիսով ևս մեկ երկիր դեմ արտահայտվեց Իրաքում տիրող իրավիճակին միջամտելուն: