Իտալիայում կայացվել է «օրենքով գողերի» խմբի դատավճիռը, որոնց թվում է նաև Քութաիսիի կլանի առաջնորդներից մեկը՝ Մերաբ Ջանգվելաձեն։ Վերջիններս մեղադրվում էին հանցավոր խմբավորում ստեղծելու և փողերի լվացման համար, գրում է tert.am-ը վկայակոչելով rosbalt.ru-ին։
Հանցագործների հեռախոսային բանակցությունների գաղտնալսումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ հենց նրանք են կազմակերպել «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (մականունը՝ Դեդ Հասան) գնդակահարությունը Մոսկվայում 2013թ. հունվարի 16-ին։
«Մաֆիա» տերմինի հայրենիքում համարել են, որ «օրենքով գողերը» մաֆիա չեն համարվում, այդ պատճառով էլ մեղադրյալները համեմատաբար քիչ պատժաժամկետներ են ստացել։
Քութաիսիի կլանի առաջնորդների դատալսումները սկսվել էին դեռևս 2014թ. ապրիլին։


