«Ժամանակակից պոեզիային երևանյան փառատոնն» արդեն կազմակերպվում է չորս տարի: Երևանում պոեզիային նվիրված առաջին փառատոնն է, այն ստեղծվել է երկու երիտասարդների կողմից Մանուկ Նիգոյանի և ԱրսենյՍոնա անի կողմից, Փառատոնն անցկացվում «Ժամանակակից արվեստների միության» նախաձեռնությամբ: Անցյալ տարի մասնակցության հայտ ուղարկվել է 100 դպրոց, բայց մասնակցել է 41 դպրոց: Երեք տարի երեխաները միայն ասմունքում էին, իսկ այս տարի ասմունքին միացավ նաև գրական-ստեղծագործական, լուսանկարչական և գեղանկարչական արվեստները, որոնք ևս պետք է ցույց տան, որ իրենք համախմբվելով պոեզիայի շուրջ աշխատում են հանուն մեկ նպատակի` պոեզիայի և հայ գրականության: Մասնակիցների ակտիվությունը բավականին մեծ է, մեծ թվով դպրոցներ են ներգրավվում փառատոնին այս տարի նաև բուհեր կներգրավվեն: Այս տարի փառատոնը կանցկացվի մայիսի 13-18-ը աջակցությամբ Երևանի գրողների միության, Մշակույթ համահայկական հիմնադրամի, Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման, Ժամանակակից արվեստների երիտասարդական միության, Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի:
«Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ի պատասխան իմ նամակների, որ հովանավորի փառատոնը դրական պատասխանով է հանդես գալիս: Չնայած այն բանին, որ նրանք պատրաստակամություն են հայտնում հովանավորել փառատոնը, այսուհանդերձ, ոչ մի աջակցություն դեռ չենք ստացել, հուսով եմ, որ այս տարի Հ. Պողոսյանը հասկանալով, որ պոեզիան ու գրականությունը շատ կարևոր են, մանավանդ եթե այդ ամենով հետաքրքրված է երիտասարդությունը, ամպայման կհովանավորի: Փառատոնն անցկացվում է միայն կազմակերպիչների համեստ միջոցներով: Անցյալ տարի մեզ միացավ նաև «Երևանի Գրողների միության» նախագահ Աբգար Ափինյանը »,-լրագողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի պատանիների ընթերցասերների միավորման» նախագահ Մանուկ Նիգոյանը:
Իրավաբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարուսյանը, ով արդեն երկրորդ տարին է աջակցում է փառատոնին ասաց. «Այսօր հասարակությունը կարծես գերքաղաքականացված իրավիճակում է, քաղաքականությունը ետին պլան է մղել պոեզիան: Փաստենք, որ քաղաքացուն հասանելի չեն մշակութային շփումները: Բացթողումներ շատ կան, այսօր մենք հեռուստատեսությամբ տեսնում ենք, որ հոգևոր սնունդը աննշան է: Ազգը կտրվել է իր մշակությանին արժեքներից: Անցյալ տարի նախարարը իր համաձայնությունը տվեց Սունդուկյանի թատրոնում փառատոնն անցկացնելու համար, բայց մեր հիասթափությունը մեծ եղավ, երբ Սունդուկյանի թատրոնի ղեկավարությունը մերժեց մեզ»:
Ավելացնենք, որ այս տարի դեռ պարզ չէ, թե որտեղ կանցկացվի փառատոնը:
«Ժամանակակից պոեզիային երևանյան փառատոնն» արդեն կազմակերպվում է չորս տարի: Երևանում պոեզիային նվիրված առաջին փառատոնն է, այն ստեղծվել է երկու երիտասարդների կողմից Մանուկ Նիգոյանի և Սոնա Արսենյանի կողմից, Փառատոնն անցկացվում «Ժամանակակից արվեստների միության» նախաձեռնությամբ: Անցյալ տարի մասնակցության հայտ ուղարկվել է 100 դպրոց, բայց մասնակցել է 41 դպրոց: Երեք տարի երեխաները միայն ասմունքում էին, իսկ այս տարի ասմունքին միացավ նաև գրական-ստեղծագործական, լուսանկարչական և գեղանկարչական արվեստները, որոնք ևս պետք է ցույց տան, որ իրենք համախմբվելով պոեզիայի շուրջ աշխատում են հանուն մեկ նպատակի` պոեզիայի և հայ գրականության: Մասնակիցների ակտիվությունը բավականին մեծ է, մեծ թվով դպրոցներ են ներգրավվում փառատոնին այս տարի նաև բուհեր կներգրավվեն: Այս տարի փառատոնը կանցկացվի մայիսի 13-18-ը աջակցությամբ Երևանի գրողների միության, Մշակույթ համահայկական հիմնադրամի, Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման, Ժամանակակից արվեստների երիտասարդական միության, Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի: