Նախագահի նախկին թեկնածու  կուսակցության «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կարծում է, որ այս նախագահական ընտրություններում եղավ երկու մահափորձ.

«Առաջինը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկայանի դեմ իրականացված, և երկրորդը փետրվարի 18-ին  ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի դեմ »,- այս մասին ասաց Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանի դեմ քվեարկած ամեն մի քաղաքացի կատարեց մահափորձ` Սերժ Սարգսյանի նկատմամբ:Սերժ Սարգսյանը հիմա քաղաքականապես անկողնային վիճակում է»,-ասաց Արամ Հարությունյանը և անդրադառնալով` Էպոսագետ Վարդան  Սեդրակայանի ԱԱԾ –ում հայտնվելու դեպքին, ասաց որ որևէ մոտիվացիա չի տեսնում թեևս Վարդան Սեդրակյանը ինչի՞ նման քայլի պետք է գնար:

Արամ Հարությունյանը պատասխանելով YerevaNnews.am-ի այն հարցին, թե ինչու՞ չի միանում Րաֆֆի Հովհանննիսյանին նա պատասխանեց.«Ցանկանում եմ հստակ քայլեր տեսնել,եթե հստակեցնի իր քայլերը կմիանամ և պատրաստ եմ այդ թիմի անդամ լինել, ելույթ ունենալ»:

Այդուհանդերձ, Արամ Հարությունյանը նշեց, որ այս պահին որևէ բանակցություններ իր և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև տեղի չեն ունենում: