Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ երկրի արևելքում ռազմական գործողությունները, որոնք տարվում են ռուսամետ ուժերի հետ, կավարտվեն այս շաբաթ: Կրակի դադարեցումը սկիզբ կդնի` հակամարտությունը խաղաղ կարգավորելու նախագահի ծրագրին: Բացի այդ Պորոշենկոն այսօր հայտարել է, որ զինադադարը ժամանակավոր կլինի, որովհետև «բանակցություններ հանուն բանակցությունների» իշխանություններին պետք չէ: Հաղորդում է BBC-ն: