Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը Twitter-ի իր էջում գրառում է թողել` նշելով, որ հայկական պատվիրակությունը Ադրբեջանի խորհրդարանում պաշտոնական ճաշի ընթացքում խմել է Արցախի կենացը: Պարոն Կիրակոսյանը հաղորդել է, որ Արցախի համար կենաց են բարձրացրել ինքը, «Ժառանգույուն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը մասնակցում է հունիսի 16-18-ը Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-ռոութ» 86-րդ սեմինարին` նվիրված Հարավային Կովկասին: Սեմինարը հագեցած է եղել սկանդալային միջադեպերով: